Ճապոնական ինքնաթիռը «թռչկոտում» է թռիչքուղու վրա (տեսանյութ)

17:36 • 22.06.12

Ճապոնական All Nippon Airways ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 767» ինքնաթիռը, Պեկին-Տոկիո չվերթի ժամանակ արտասովոր իրավիճակում է հայտնվել:

 

Ինչպես գրում է «Կիոդո Նյուզ»-ը` Նարիտա միջազգային օդանավակայանում, վայրէջքից հետո ինքնաթիռը մի քանի անգամ «թռչկոտել» է թռիչքուղու վրա: Օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել են այդ պահը, սակայն մասնագետներին չի հաջողվել պարզել միջադեպի ստույգ պատճառները: Ուղևորներից ոմանք ասել են, որ վայրէջքի պահին ուժեղ քամի է սկսվել:

 

Նշվում է, որ 193 ուղևորներից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել, սակայն վնասվել են ինքնաթիռի արտաքին և ներքին հատվածները:

 

Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այժմ ճշտվում են պատահարի պատճառները և դեռ հայտնի չէ, արդյոք ինքնաթիռը կրկին թռչելու հնարավորություն կունենա, թե՞ ոչ: