Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին համակարգչային խաղ են ստեղծել

12:08 • 22.06.12

Ադրբեջանում ստեղծվել է համակարգչային խաղ` Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին, որի նպատակը ադրբեջանցի երիտասարդների «ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելն է»:
 

Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, խաղի շնորհանդեսը տեղի է ունենալու հունիսի 23-ին` Ադրբեջանի զինված ուժերի տոնի առիթով:
 

Ադրբեջանցի երիտասարդները փորձելու են համակարգչային խաղի միջոցով գոնե գրավել Շուշին:
 

Խաղը նաև «նպաստելու է» ադրբեջանցի երիտասարդների` «Ադրբեջանի նորագույն պատմության» մասին գիտելիքների ավելացմանը: Այն հնարավոր է լինելու ներբեռնել անվճար: