Չինաստանը Բելառուսին մարտական Hummer-ի 22 կրկնօրինակ է նվիրել

21:50 • 22.06.12

Չինաստանը Բելառուսին Dongfeng ընկերության արտադրած 22 թեթև զրահապատ Meng Shi ավտոմեքենա է նվիրել, որոնք կներկայացվեն Մինսկում հուլիսի 3-ին կայանալիք երկրի անկախության տոնի շքերթին, հաղորդում է «Լենտա.Ռու» պարբերականը` հղում կատարելով երկրի ՊՆ-ին:


Բելառուսական ՊՆ-ի տվյալներով, Meng Shi-ին 3,5 տոննա քաշով բարձր շարժունակության ամենագնաց է, որը ունակ է խնդիրներ իրականացնել ցանկացած տեղանքում և ցանկացած կլիմայական պայմաններում:


Տեսքից Meng Shi-ն շատ նման է ամերիկյան ռազմական HUMVEE-ին (High Mobility Multipurpose Wheeled Vehicle), որը ավելի հայտնի է որպես Hummer I:


Meng Shi-ն վերցվել է Չինաստանի բանակի սպառազինության տակ 2007թ. 200 ժամ ճանապարհային և արտաճանապարհային փորձարկումներից հետո: