Ռուսաստանում թոշակառու կնոջը ստիպել են նորոգել վթարային տունը

12:03 • 22.06.12

ՌԴ Օմսկի շրջանի Լուկյանովկա գյուղի 65-ամյա թոշակառու Վալենտինա Լիչմանը, իր հաշմանդամ դստեր և թոռնիկի հետ մի քանի տարի է, ինչ բնակվում է վթարային շենքում, որտեղ չկա գազ, ջեռուցման համակարգ, կոյուղի և ջուր, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Որպեսզի նոր բնակարան չհատկացնեն, Օմսկի չինովնիկները Լիչմանի տունը պիտանի են ճանաչել և հորդորել են նրան կապիտալ վերանորոգում սկսել:

«ՍկզբՈւմ մեզ զրկեցին գազից, հետո ջրից և կոյուղուց, վերջում էլ ջեռուցումը անջատեցին: Բնակիչների բոլոր հարցերին պատասխանեցին, որ տունը վթարային է և կարճ ժամկետներում խոստացան վերաբնակեցնել»,- ասել է Լիչմանը, հավելելով, որ տանը բնակվող բոլոր 5 ընտանիքներին բնակարան հատկացվել է, իսկ իր ընտանիքին` ոչ:

 

Հասկանալով, որ սպասելն անիմաստ է, թոշակառու կինը դիմել է համապատասխան մարմիններին, սակայն տեսնելով, որ դրանք առանձնապես ոգևորված չեն հարցի լուծմամբ, Լիչմանը ստիպված դիմել է դատարան:

 

Որքան էլ, որ տարօրինակ է, դատարանը վճիռ է կայացրել, որ վերոնշյալ բնակարանում հնարավոր է ապրել, պարզապես հարկավոր է կապիտալ վերանորոգում կատարել: Դատարանը հանձնարարել է տան սեփականատիրուհուն իր միջոցներով ձեռնարկել վերանորոգման աշխատանքները:

 

Հավելենք, որ տարեց կինը ոչ ֆիզիկապես և ոչ էլ նյութապես ի վիճակի չէ վերանորոգման աշխատանքներ իրականացնել: