Լոլիկը` «քրիստոնեական բանջարեղե՞ն». Եգիպտոսի ծայրահեղական մուսուլմանները կոչ են արել հրաժարվել դրանից
«Եգիպտոսի մուսուլմանական ժողովրդական ընկերակցություն» սալաֆիական կազմակերպությունը մուսուլմաններին կոչ է արել հրաժարվել լոլիկից՝ այն հիմնավորմամբ, թե դա «քրիստոնեական բանջարեղեն» է, հայտնում է Hurriyet-ը:
Կազմակերպությունն իր պնդումը հիմնավորում է նրանով, որ լոլիկը կիսելիս դրա մեջ կարելի է խաչ նկատել: Սալաֆիները իրենց նախազգուշացումը՝ համապատասխան լուսանկարով տարածել են Facebook-ի իրենց էջում:
Նկարին կից գրության մեջ ասված է, թե Պաղեստինում մի հավատավոր մուսուլմանուհի տեսիլք է ունեցել. Մուհամադ մարգարեն է հայտնվել, նա լաց է եղել՝ զգուշացնելով իր հետևորդներին լոլիկ չուտել:
«Եթե դուք չտարածեք սա, իմացեք, որ սատանան է կանգնեցրել ձեզ»,- ասված է նրանց հայտարարության մեջ:









