Հունաստանի նորանշանակ վարչապետը հայտնվել է հիվանդանոցում

17:19 • 22.06.12

Ընդամենն օրերս պաշտոնի անցած Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն այսօր շտապ հոսպիտալացվել է Աթենքի կլինիկաներից մեկը: Ինչպես հաղորդում է Life News-ը, նրա մոտ ախտորոշվել է «աչքի ցանցաթաղանթի շերտազատում»:

 

Նորանշանակ վարչապետն իր պաշտոնին էր անցել ընդամենը 2 օր առաջ: Նման ախտորոշումը տրվել է տեսողության հերթական ստուգումն անցնելուց հետո: Նա շաբաթ կենթարկվի վիրահատության:

 

Նախկին վարչապետ Գեորգիս Պապանդրեուն իր գործընկերոջը մաղթել է շուտափոյթ ապաքինում: