Իսպանիայում ձերբակալվել է 54 վրացի
13:57 • 22.06.12
Բարսելոնայում, Բիլբաոյում ու Սարագոսաում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Վրաստանի 54 քաղաքացի, հայտնում է «Փիրվելի»-ն:
Նրանք մեղադրվում են հանցավոր խմբավորումներին անդամակցության ու բնակարանային գողություններ կատարելու մեջ: Ոստիկանությունը հետաքննում է 31 նման դեպք:
Պաշտոնական Թբիլիսին դեռ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
Placeholder









