Դամասկոսը Անկարայից պաշտոնապես ներողություն է խնդրել խփված կործանիչի համար
Սիրիայի իշխանությունները այսօր պաշտանապես ներողություն են խնդրել Թուրքիայից այդ երկրի ռազմական ինքնաթիռը խփելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով թուրքական «Հյուրիեթ» պարբերականին, որը մեջբերել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
Թուրքական պաշտոնական աղբյուրը հաստատել է, որ ինքնաթիռը խփվել է սիրիական բանակի կողմից, իսկ օդաչուները փրկվել են և լավառողջ են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կործանիչները չեն ներխուժել Սիրիական տարածքային ջրեր և սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվել:
Ավելի վաղ, միջադեպի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել գլխավոր շտաբի պետի և մի շարք նախարարների մասնակցությամբ:









