Թուրքական ռազմական օդանավը «խփե՞լ են» սիրիացիները
Սիրիայի տարածքային ջրերում անհետացած թուրքական ռազմական ինքնաթիռը ոչ թե ընկել է, այլ կործանվել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի գործողությունների արդյունքում, տեղեկացնում են լիբանանյան լրատվամիջոցները:
Թուրքական կառավարության տվյալներով` ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր այն ժամանակ, երբ այն գտնվում էր Միջերկրական ծովի վրա` Թուրքիայի հարավ-արևելքում:
Թուրքական կողմը տեղեկացրել է, որ F-4 տիպի ռազմական ինքնաթիռում գտնվել է երկու օդաչու, որոնց հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել:
Թուրքական հեռուստաընկերությունները հաղորդել էին նաև, որ Անկարան դիմել է սիրիական իշխանություններին` Սիրիայի տարածքային ջրերում օդաչուներին հայտնաբերելու աշխատանքներ իրականացնելու նպատակով:









