Թուրքիան կարող է վերականգնել վիզային ռեժիմը Ադրբեջանի հետ

17:22 • 22.06.12

Թուրքիան և Եվրոպական միությունը ստորագրել են հուշագիր` Միության երկրների հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

 

Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, Թուրքիան ստիպված կլինի խստացնել այլ երկրների քաղաքացիները մուտքը Թուրքիա: Մասնավորապես Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Սիրիայի, Լիբիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ, որոնք մինչ այժմ Թուրքիա կարող են այցելել առանց վիզայի,ստիպված կլինեն Թուրքիա մուտքի արտոնագիր ձեռք բերել:
 

Բացի այդ, Թուրքիան ստիպված կլինի ուժեղացնել արտաքին սահմանների վերահսկողությունը: