Ուրախ եմ, որ ծրագիրն արժանացավ ԱԺ վստահությանը. ՀՀ վարչապետ
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց օրենսդիր մարմնին՝ երկու օր շարունակ Կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը քննարկելու և հաստատելու համար:
«Ուրախ եմ, որ ծրագիրն արժանացավ վստահության: Շնորհակալ եմ բոլոր պատգամավորներին՝ ծրագրի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար: Բայց դա նաև պարտավորեցնող է և մենք պետք է այնպես անենք, որ իրականացնենք ծրագիրը»,-ասաց վարչապետն ու վստահեցրեց, որ իշխանությունները Կառավարության ծրագիրը պետք է կյանքի կոչեն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև շնորհավորեց Կառավարության բոլոր անդամներին՝ Կառավարության ծրագրի հաստատման առիթով:









