«Ֆոլկսվագենը» բախվել է լվացքատանը պատկանող «Տոյոտա»-ին (լուսանկարներ, տեսանյութ)

17:34 • 22.06.12

Այսօր հունիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Արամ Մարգարյանը, վարելով «Ֆոլկսվագեն» մակնիշի 19 ՕՕ 201 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Կարեն Առաքելյանի վարած «Տոյոտա» մակնիշի 08 ՏՏ 990 համարանիշի ավտոմեքենային: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:



Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը:



Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանման վայր:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի