ԱՄՆ-ում շարունակվում են զոմբիների հարձակումները
Վերջին շրջանում ԱՄՆ-ի լրատվամիջոցներում հաճակի են դարձել մարդակեր հանցագործների կամ զոմբիների վերաբերյալ լուրերը, գրում է The Guardian-ը:
«Ամենաթարմ» դեպքը գրանցվել է Ֆլորիդա նահանգում, որտեղ ոստիկանները ստիպված են եղել էլեկտրաշոկային զենք կիրառել 26-ամյա Չարլզ Բեքերի նկատմամբ, ով կծել-պոկել է Ջեֆրի Բլեյքի արմունկից մի հատված:
Ոստիկանների` ժամանակին դեպքի վայր հասնելու շնորհիվ Բեքերին չի հաջողվել շատ վնաս հասցնել իր 48-ամյա զոհին:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նախքան հարձակումը Բեքերը եղել է ուժեղ դեղերի ազդեցության տակ: Ներկայումս «զոմբին» գտնվում է բանտում, իսկ նրա զոհի առողջական վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Նմանատիպ ևս մեկ դեպք էր գրանցվել մոտ 1 ամիս առաջ Մայամիում, որտեղ Ռուդի Յուջինը մերկ վիճակով հարձակվել էր Ռոնալդ Պոպոյի վրա և կերել նրա դեմքի կեսը:









