Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան շրջվել է. մեկ մարդ հոսպիտալացվել է
Հունիսի 23-ին, ժամը 01.12-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Վազ 2107» մակնիշի 26 ՏՕ 386 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1989թ. ծնված Ե.Հարությունյան) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր 1995թ. ծնված Ս. Դալլաքյանը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:









