Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով 37 մարդ է զոհվել

18:44 • 23.06.12

Աֆղանստանի հյուսիսային Գոր և Բադակշան նահանգներում մոլեգնում են ջրհեղեղները, ինչի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել,իսկ մի քանիսն անհետ կորած են համարվում հաղորդում է Associated Press-ը:

 

Հինգ օր անընդմեջ տեղացող անձրևների պատճառով առաջացած ջրհեղեները քանդել են 100-ից ավելի տներ, քշել-տարել տասնայկ խոշոր եղջերավոր կենդանիների և ավիրել հողագործության համար օգտագործվող հարյուրավոր հեկտարների հասնող տարածքներ:

 

Այժմ այդ հատվածում որոնողափրկարարական աշխատանքներն են իրականցվում, որոնց ընթացքին խանգարում են եղանակային անբարենպաստ պայմանները: