ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը կմնա նույնը. Գոհար Պողոսյան
Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգում որևէ փոփոխություն չի լինելու, Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Նշենք, որ այսօրվա «Երկիր» օրաթերթը գրել էր, թե 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասի՝ «վերևներում» արտահայտած դժգոհության հետևանքով, ԱԺ աշնանային նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը:
5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել ԱԺ ղեկավարության մոտ, թե լրագրողներն այնքան շատ են, որ Աժ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի՞ ընթերցող, ի՞նչ մակարդակ ունի:
Նշենք, որ Հայաստանի ԱԺ-ում գործում են նաև օտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվամիջոցներ` BBC-ն, Reuters-ը, ORT-ն, Vesti-ն, «Ազատություն» ռադիոկայանը և այլք:
Այս դեպքում, սակայն, հավատարմագրման համար նախատեuված դիմումին կից ներկայացվում է նաև Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճեն:









