Չինացին մահացել է Euro 2012-ը դիտելու պատճառով
Չինաստանի Չանշա քաղաքի 26-ամյա բնակիչ Յան Քսայոշանը մահացել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը բաց չթողնելու նպատակով 11 գիշեր շարունակ արթուն մնալու պատճառով, գրում է The Telegaraph-ը:
Ֆուտբոլի մոլի երկրպագու Քսիայոշանի ընկերները պատմել են, որ տղան ինքն էլ զբաղվել է ֆուտբոլով և երկրպագել Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներին: Նրա վերջին դիտած խաղը եղել է Իռլանդիա-Իտալիա հանդիպումը:
Եվրոպայի և Չինաստանի միջև ժամանակային գոտու տարբերության պատճառով մրցաշարի հանդիպումների զգալի մասը ցուցադրվում են տեղական ժամանակով 2:45-ին և ավարտվում լուսադեմին:
Տեղի հիվանդանոցի բժիշկներից մեկը նշել է, որ տղան բավական լավ առողջական վիճակում է եղել նախքան մրցաշարի սկիզբը, իսկ մահվան պատճառն անքնության հետևանքով առաջացած դիմադրողականության անկումն ու գերհոգնածությունն է եղել, ինչպես նաև խաղերը դիտելու ժամանակ օգտագործած խմիչքն ու ծխախոտը:









