ԱՄՆ սահմանադրության` Ջորջ Վաշինգտոնի օրինակը վաճառվել է 9,8 մլն դոլարով

09:36 • 23.06.12

ԱՄՆ-ի առաջին նախագահին պատկանող սահմանադրության օրինակը Christie's-ի աճուրդով  վաճառվել է 9,8 մլն դոլարով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Վաճառքը երբևէ վաճառված ամերիկյան  ամենաթանկ գրքի գնի ռեկորդ է սահմանել և գերազանցել է փորձագետների կանխատեսումները ավելի քան 3 անգամ:


ԱՄՆ-ի սահմանադրության 1789թ.-ին տպագրված տարբերակում պահպանվել են նախագահի նշումները, որոնցով նա ընդգծել է այն դրույթները, որոնք առնչվում են երկրի ղեկավարի պարտականություններին:


Նախագահի մահվանից հետո, Սահմանադրության օրինակը պահվում էր Վաշինգտոնի գրադարանում և հետագայում վաճառվել է և ձեռքից ձեռք է անցել, սակայն փոքրիկ գիրքը շատ լավ է պահպանվել: