Ավտովթար Խորվաթիայում. 7 չեխ է զոհվել
Խորվաթիայի գլխավոր մայրուղիներից մեկի վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 7 չեխ զոհվել, ևս 44-ը վնասավածքներ են ստացել, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ երկրի լրատվամիջոցների տարածած տվյալների` ավտոբուսը մխրճվել է մետաղյա արգելապատնեշների մեջ, այնուհետև գլխիվայր շրջվել երկրի մայրաքաղաքից 200 կմ հեռավորության վրա` Զագրեբ-Սպլիտ մայրուղու վրա:
Պատահարի հետևանքով վնասվածքներ ստացածները, որոնց թվում եղել են նաև երեխաներ, արդեն հոսպիտալացվել են: Հետաքննություն է սկսվել` վթարի պատճառը բացահայտելու նպատակով:









