Պայթյուն Արմավիրում. կա մեկ տուժած
Այսօր՝ ժամը 15.17-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակչուհի` 1977 թ. ծնված Հ. Գևորգյանի տան բակում նրա հսկողությամբ աղբ է այրվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ Հ. Գևորգյանն ազդրի միջանցիկ վնասվածքով տեղափոխվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:









