Ստամբուլ-Մախաչկալա չվերթի 2 ուղևորի մոտից առգրավվել է 36 կգ ոսկի

15:37 • 23.06.12

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդանավակայանում Ստամբուլ- Մախաչկալա չվերթի 2 ուղևորների մոտ հայտնաբերվել է մաքսային մարմինների կողմից չհայտարարագրված սպիտակ և դեղին ոսկյա զարդերի մեծ խմբաքանակ:

Ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

 Ինչպես հաղորդում է REGNUM գործակալությունը`  36 կգ կշռող զարդերն առգրավվել են: