Բրիտանացին 27 տարի անընդմեջ զկռտում է
Սովորաբար մարդկանց մեծ մասի համար զկռտոցն ուղղակի ժամանակվոր անհանգստություն է, բայց ոչ բրիտանացի Բոբ Թեյլորի, ով 27 տարի շարունակ տառապում է քրոնիկ զկռտոցից գրում է One News Page-ը:
Բրիսթոլ քաղաքի բնակիչ Թեյլորը այն եզակի մարդկանցից է, ով տառապում է քրոնիկ զկռտոցից և չի հասկանում, թե ինչն է դրա առաջացման պատճառը: Այս բոլոր տարիների ընթացքում նա փորձել է զկռտոցի դեմ գրեթե բոլոր հայտնի միջոցները` այդ թվում նաև ամեն առավոտ մի բաժակ շաքարաջուր խմելը, մանանեխ ուտելն ու գլխիվայր կանգնելը, սակայն ապարդյուն:
Այժմ Թեյլորը պատրաստվում է վիհատել ստամոսքի նյարդը, ինչն ըստ բժիշկների` կարող է դրական արդյունք տալ:









