«Հարսնաքարում» ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է մնում
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Երևանի կլինիկական կայազորի զինվորական հոսպիտալի՝ ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, այս մասին Tert.am-ին հայտնեցին Երևանի կլինիկական կայազորի զինվորական հոսպիտալից:
«Մեր բժշկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ոչ մի փոփոխություն չկա»,-նշեցին հոսպիտալից:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո զինվորական 3 բժիշկներ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից Վահե Ավետյանը արդեն մի քանի օր է շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, և վերջինիս վիճակը դեռ ծայրահեղ ծանր է:
Միջադեպից հետո հարուցվել է քրեական գործ, որի հետևանքով արդեն ձերբակալվել են 7 հոգի, որոնցից 4-ը արդեն կալանավորված են:









