Սիրիայում նոր կառավարություն է ձևավորվել
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կառավարության նոր կազմն է ձևավորել, սակայն անփոփոխ է թողել ներքին գործերի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Ըստ սիրիական լրատվամիջոցների տարածած տվյալների` կառավարական ամենաբարձր պաշտոնների մեծամասնությունը տրվել է Ասադի կուսակիցներին և գաղափարակիցներին: Իսկ պաշտպանության նախախարի պաշտոնում Դավուդ Ռաջհայի վերանշանակումը վերջ կտա վերջինիս մահվան վերաբերյալ ընդդիմության տարածած կեղծ լուրերին:
Հիշեցնենք, որ նոր կառավարության ձևավորմանը նախորդել էին վիճահարույց խորհրդարանական ընտրությունները, որոնք բոյկոտի էին ենթարկվել ընդդիմության կողմից:









