Թուրքիան պատասխան գործողություններ կձեռնարկի Սիրիայի դեմ

21:39 • 23.06.12

Թուրքական իշխանությունները կձեռնարկեն պատասխան քայլեր Սիրայի դեմ, որի հակաօդային պաշտպանության ուժերը երեկ խփել էին թուրքական կործանիչ, հայտնում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ֆարուկ Չելիկը հայտարարել է, որ Անկարան կձեռնարկի պատասխան քայլեր «դիվանագիտական դաշտում, կամ էլ ուրիշ միջոցներ կգտնի»:

«Նույնիսկ եթե ենթադրենք, որ ինքնաթիռը իսկապես խախտել է Սիրիայի օդային տարածքը, թեև իրավիճակը դեռ պարզ չէ, սիրիացիները ի պատասխան չպետք է խփեին ինքնաթիռը: Սա անընդունելի միջադեպ է: Թուրքիան չի կարող լռությամբ  արձագանքելդրան»,- ասել է նախարարը: