8-ամյա Մագլին ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շունը
Հյուսիսային Կալիֆորնիայում անցկացված «Աշխարհի ամենատգեղ շունը» մրցույթում հաղթող է ճանաչվել Մագլի մականունով 8-ամյա չինական փոմփոլավոր տեսակի շունը, գրում է Yahoo News-ը:
Իր «սարսափելի» արտաքինի շնորհիվ Մագլին հաղթել է աշխարհի տարբեր երկրներից եկած մյուս 28 շներին, որոնք ևս մասնակցում էին մրցույթին: Մեծ Բրիտանիան ներկայացնող Մագլին հաղթանակի առթիվ հազար դոլարով և շների համար նախատեսված քաղցրավենիքով է պարգևատրվել:
Նրա տերը Բեվ Նիկոլսոնը նշել է որ անչափ ուրախ է և ավելացրել, որ 2005թ.-ին Մագլին արժանացել է ամենատգեղ շան կոչմանը նաև Մեծ Բրիտանիայում:









