BMW M6-ը վերամարմնավորվում է վայրագ Lumma CLR 6 M-ին (լուսանկարներ)

00:56 • 23.06.12

Իր նոր CLR 6 M սպորտային մեքենան է ներկայացրել Lumma Design ստուդիան: Բացի Porsche-ի մոդելների հետ իր աշխատանքից, գերմանական հայտնի թյունինգային ընկերությունը հռչակ է ձեռք բերել նաև BMW-ի մոդելների խորը կատարելագործման մի ամբողջ շարքով, որոնք դրանից հետո ստանում են CLR անվանումը:


Այս անգամ կատարելագործվել է BMW-ի նորագույն M6-ը: Ավելի հաճախ CLR անվանումը ստացած նախագծերը ոչ միայն նոր արդյունավետ արտաքին են ստանում, այլ նաև կատարելագործված ընթացային մաս և հզորացված շարժիչ, սակայն այս անգամ Lumma Design-ը BMW M6-ի համար ստեղծված դեռ միայն կարբոնից պատրաստված աերոդինամիկ փաթեթն է ներկայացրել և անվահեծերը:


Lumma-ի կողմից նոր նյութերից պատրաստված անվահեծերը տպավորիչ են ոչ միայն թեթև քաշով, այլև չափերով` 10x21 դիմացի և 12.5x21 ետևի անիվների համար:



«Վայրագ» BMW M6-ը շուկայում կհայտնվի միայն ամռան վերջում, այնպես որ Lumma Design-ի կատարելագործման ծրագիրը լիովին արժանի կլինի առաջիններից մեկի կոչմանը:

 

Սակայն նման կատարելագործում պատվիրել հնարավոր կլինի միայն հաջորդ տարեսկզբին, ինչը հնարավոր է դարձնում ենթադրել, որ այդ ժամանակ CLR-ը նախապատրաստած կլինի նաև շարժիչի հզորացման փաթեթը:

Նշենք, որ BMW M6-ի գործարանային վիճակով շարժիչի հզորությունը 560 ձիաուժ է կազմում: