Կիպրոսի հանգստավայրերից մեկում 5 մարդ է սպանվել
Կիպրոսի Այա-Նապա հանգստավայրում 5 մարդ է գնդակահարվել, հայտնում է Euronews-ը:
Միջադեպը բնութագրելով որպես «կոտորած»` Կիպրոսի ԶԼՄ-ները հայտնում են, որ խոսքը քրեական հաշվեհարդարի մասին է, որին զոհ է գնացել 3 կիպրոսցի և Ռումինիայի 2 քաղաքացի: Բոլորը տեղի գործարարներից մեկի թիկնապահներն են եղել:
Ըստ ոստիկանության տվյալների՝ սպանվածներին դարանակալել են շաբաթ լույս կիրակի գիշերը և գնդակահարել, երբ նրանք մոտեցել են մեքենայով:
Իշխանությունների գնահատականով խոսքն ամենայն հավանականությամբ հանցագործ խմբավորումների միջև բախումների մասին է:









