Արդահանում` թուրք-վրացական սահմանի մոտ անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքիայում Արդահան նահանգի Պոցխովիի շրջանում, Վրաստանի սահմանից 700 մ հեռավորության վրա անտառային հրդեհ է տեղի ունեցել: Նախնական տվյալներով այն սկսվել է շաբաթ օրը երեկոյան: Նախնական վարկածով հրդեհի պատճառ է հանդիսացել հովիվների անփույթ գործողությունները, հաղորդում է «Գրուզիա օնլայն» պարբերականը:
Ներկայում հրդեհը տեղայնացված է:
Հրդեհի պատճառները պարզելու համար քննություն է սկսվել:









