Թայլանդում մեղուների հարձակման հետևանքով 40 վանականի հիվանդանոց են տեղափոխվել
Թայլանդի հյուսիասյին Չիանգմայ նահանգի հոգևոր կենտրոններից մեկում տեղացի վանականները մեղուների կողմից հարձակման են ենթարկվել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն` հավելելով, որ արտասովոր միջադեպի հետևանքով ավելի քան 40 հոգևորականների տեղափոխել են հիվանդանոց:
Տեղական լրատվամիջոցների հավաստմամբ` վանականներից ոմանք կոմայի մեջ են գտնվում:
Նշվում է, որ միջադեպի պահին վանականները տաճարի բակն են մաքրելիս եղել: Մեղուների ագրեսիվ գործողության պատճառները հայտնի չեն:









