Եգիպտոսի ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսին լքել է իսլամիստական շարժման և կուսակցության շարքերը

23:13 • 24.06.12

Եգիպտոսի ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսին կիրակի լքել է «Մուսուլման եղբայրներ» շարժման և «Եղբայրների» քաղաքական թև հանդիսացող` «Ազատություն և արդարություն» կուսակցության շարքերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով «Մուսուլման եղբայրներ»-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Հուսեյնի հայտարությանը:



Նման կերպ Մուրսին կատարել է իր նախընտրական ծրագրային խոստումը` դառնալ «բոլոր եգիպտացիների նախագահը» և լքել է իսլամիստների ասոցիացիայի շարքերը:


Եգիպտոսում ամենազանգվածային քաղաքական շարժման աջակցության շնորհիվ, Մուրսին ցայտուն և ակտիվ նախագահական ընտրարշավ անցկացրեց:


Մասնագիտությամբ ինժեներ Մուրսին կրթություն է ստացել ԱՄՆ-ում:
Նա խորհրդարանական աշխատանքի փորձ ունի. Հոսնի Մուբարաքի իշխանության տարիներին նա մի քանի անգամ է ազգային ժողովի պատվիրակ է ընտրվել, որպես անկախ պատգամավոր: