Կանադական առևտրի կենտրոնի տանիքը փլուզվել է հաճախորդների վրա. կան վիրավորներ

14:38 • 24.06.12

Կանադայի Օնտարիո նահանգի Էլիոթ Լեյք քաղաքի առևտրի կենտրոններից մեկի տանիքը փլուզվել է հաճախորդների վրա, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
 

Ինչպես նշել է քաղաքապետ Ռիկ Հեմիլթոնը` միջադեպի հետևանքով առնվազն 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն քաղաքապետը չի բացառել, որ տուժածների թիվը կարող է աճել:


Նշվում է, որ փլուզված հատվածը հիմնականում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ և փրկարար ծառայությունների աշխատակիցներ:


Ստեղծվել է օպերացիոն շտաբ, որը տեղեկություններ է հավաքում միջադեպի պահին առևտրի կենտրոնում եղած մարդկանց հարազատներից: Փլուզման պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: