«Եվրո 2012»-ի խաղերը դիտելու պատճառով 11 օր արթուն մնացած չինացին մահացել է

15:33 • 24.06.12

Չինաստանի Հունան նահանգի Չանգշա քաղաքի բնակիչ 26-ամյա Յանգ Քսիաշան 11 օր շարունակ չքնելու պատճառով մահացել է, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:
 

Յանգի հարազատները նշել են, որ մահվան պատճառ են հանդիսացել «Եվրո 2012»-ի ֆուտբոլային խաղերը, քանի որ երիտասարդ ֆուտբոլասերն իր սիրելի հավաքականներին երկրպագելու համար գիշերները չի քնել:

 

Ժամային գոտիների տարբերության պատճառով, յուրաքանչյուր գիշեր մինչև ժամը 5-ը Յանգն ընկերների հետ ֆուտբոլ է դիտել, իսկ մի քանի ժամ անց շտապել է աշխատավայր:



Բժիշկների հավաստմամբ` մահվան պատճառ է հանդիսացել հյուվածությունը, որի ընթացքում նա երբեմն ալկոհոլային խմիչքներ է օգտագործել: