Քլինթոնը դատապարտել է Սիրիային թուրքական կործանիչը խփելու համար
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտել է Սիրիային` «ամբարտավան և անընդունելի» անվանելով թուրքական ռազմական ինքնաթիռի ոչնչացումը և խոստացել է համագործակցել Անկարայի հետ համարժեք պատասխան նախապատրաստելու համար:
«Դա հերթական անգամ ցույց է տալիս, որ սիրիական իշխանությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը, մարդկային կյանքը, խաղաղությունը և անվտանգությունը», - հայտարարել է Քլինթոնը:









