Եգիպտոսում հրապարակվեցին նախագահական ընտրությունների արդյունքներ, հաղթողը իսլամիստ Մոհամեդ Մուրսին է

18:47 • 24.06.12

Եգիպտոսում սկսվել է նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը, հաղորդում է BBC-ն:




Երկրի ընտրական կոմիտեն հայտարարել է նախագահական ընտրություններում Մոհամեդ Մուրսիի հաղթանակի վերաբերյալ: Նա ներկայացնում է «Մուսուլման եղբայրների» շարժումը:




Ընտրությունների երկրորդ փուլում նա կարողացավ առաջ անցնել Եգիպտոսի նախկին վարչապետ՝ Մուբարակի մերձավոր Ահմեդ Շաֆիկից:
 

 

Եգիպտական Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով 60-ամյա Մուրսին ստացել է ընտրողների ձայների 51,7%-ը, Շաֆիկի օգտին քվեարկել է ընտրողների 48,3%-ը: