Ռուսաստանում մանկահասակ որդիներին 15-րդ հարկից ցած նետելու միջոցով սպանած կինը ասել է, թե նրանք իրեն զզվեցրել էին (լուսանկարներ)

23:23 • 24.06.12

ՌԴ քննչական մարմինները քննում են մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքում այսօր իր երկու որդիների սպանության մեջ կասկածվող 28-ամյա Գալինա Ռյաբկովայի գործը, «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է ՌՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
 


«Որպես կասկածյալ հարցաքննված Ռյաբկովան բացատրել է, թե երեխաները իրեն զզվեցրել են, այդ պատճառով նա որոշել է ձերբազատվել իրենցից: Գործի շրջանակներում հարցաքննվում են նաև վկաներ և ականատեսներ», - նշել է Մարկինը:

 

Նա նշել է, որ երեխաները մանկապարտեզ չեն հաճախել, այլ դաստիարակվել են Ռյաբկովայի կողմից ինքնուրույն: