Ռուսաստանում 28-ամյա մայրը խանդի հողի վրա 15-րդ հարկից ցած է նետել իր երկու՝ 4 և 7-ամյա որդիներին (տեսանյութ)
ՌԴ մերձմոսկովյան ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայի մարզի Միտիշենսկի շրջանի 28-ամյա բնակչուհուն, ով բնակելի շենքի 15-րդ հարկից ցած է նետել իր երկու 2005 և 2008 թթ. ծնված զավակներին, հաղորդում է Life News-ը:
«Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Դոլգոպրուդնի քաղաքում այսօր ժամը 15:00-ի շրջանում: Ներկայում կինը գտնվում է ոստիկանական բաժանմունքում», - Life News –ին հաղորդել է իրավապահ մարմիններից իրենց աղբյուրը:
Նախնական տվյալներով արտակարգ պատահարը տեղի է ունեցել միանգամայն բարեկեցիկ վիճակում գտնվող ընտանիքում: Խանդի հողի վրա նման քայլի դիմած 28-ամյա Գալինա Ռյաբկովան ամուսնու հետ մեծացրել է ավագ աղջկան և երկու որդիներին:
Ընտանիքի հայրը, Սերգեյ Ռյաբկովը ողբերգության պահին տանը չի եղել, նա նշյալ օրը վերադառնում էր հանգստավայրից, որտեղ մեկնել էր դստեր հետ՝ տանը թողնելով կնոջը և երկու փոքր որդիներին:
Ընկնելով 40-մետր բարձրությունից փոքրիկ Ռոդիոնը և Վովան տեղում մահացել են:
«Գալինան ապրում է 8-րդ հարկում, սակայն, երեխաներին սպանելուց առաջ, 7-րդ հարկի բարձրությունը քիչ համարելով, նա հատուկ բարձրացել է 15-րդ հարկ, այնտեղ բացել պատուհանը և տղաներին մեկը մյուսի ետևից ներքև գցել», - պատմել է Life News-ի զրուցակիցը:









