Երևանի Զաքյան-Ամիրյան խաչմերուկում ավտոմեքենա է այրվել. ԱԻՆ
18:41 • 24.06.12
Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան-Ամիրյան խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder









