Լիբիայի նախկին վարչապետին Թունիսը հանձնել է լիբիական նոր իշխանություններին

22:52 • 24.06.12

Թունիսի իշխանությունները կիրակի Լիբիային են տարհանձնել երկրի նախկին վարչապետ Ալ-Բաղդադի Ալի ալ-Մահմուդիին, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը` հղում կատարելով Թունիսի նախագահ Մոնֆես ալ-Մարզուկիի աշխատակազմում աղբյուրին:
 


«Թունիաի կառավարությունը որոշում է կայացրել տարհանձնել ալ-Մահմուդիին` այդ մասին տեղյակ չպահելով երկրի նախագահին», - հաղորդել է գործակալության զրուցակիցը:



Նա ավելացրել է, որ նախագահ ալ-Մարզուկին պաշտոնապես Լիբիայի նախկին վարչապետին տարհանձնելու վերաբերյալ հրաման չի ստորագրել:


Ալ-Բաղդադի Ալի ալ-Մահմուդիին Լիբիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում 2006թ. մարտի 5-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 1-ը, երբ նա հայտարարեց Լիբիայի Ազգային անցումային խորհրդի կողմն անցնելու մասին: Սակայն երբ օգոստոսի վերջին ընդդիմադիր ուժերը սկսեցին մայրաքաղաքի գրոհը, նա փախավ թունիսյան Ջերբա կղզի:


Թունիսի կառավարությունը Ալի ալ-Մահմուդիին Լիբիայի իշխանություններին հանձնելու որոշում է կայացրել մայիսի 22-ին: Սակայն տարհանձնումը իրականացվել է այսօր:


Ինքը ալ-Մահմուդիին հայրարարում էր, որ իրեն Լիբիայում առանց օրինական դատի անմիջապես մահապատժի կենթարկեն: Նա նշում էր, որ ԱԱԽ-ն չի կարող և չի ցանկանում իր նկատմամբ արդար դատական պրոցես անցկացնել: