Մեքսիկայում սուպերմարկետի մոտ 14 այլանդակված դիակ է հայտնաբերվել
14 այլանդակված դիակ և սպառնալի հաղորդագրություն է հայտնաբերվել Մեքսիկայի հյուսիսի Մանտե քաղաքի սուպերմարկետի մոտ, հայտնում է Reuters-ը:
Մարմինները հայտնաբերվել են սուպերմարկետի կայանատեղիում՝ բեռնատարի միջից:
Մեքսիկացի իրավապահները խուսափում են կանկրետ տվյալներ հաղորդելուց, ըստ ԶԼՄ-ների՝ զոհերը 10 տղամարդ և 4 կին են: Նրանք ևս դարձել են թմրանյութերի կարտելների դեմ պայքարի հերթական զոհը:
Մանտեն համարվում է այս առումով ամենավտանգավոր վայրերից մեկը Մեքսիկայում: 2006-ի դեկտեմբերից ՝ այն ժամանակից ի վեր, երբ երկրի նախագահը սկսեց բանակի միջոցով պայքարել թմրամաֆիայի դեմ, 55 000 մարդ է զոհվել նման բախումների հետևանքով:









