Need for Speed-ի մոտիվներով կինոնկարը էկրանին կհայտնվի 2014 թվականին
DreamWorks ստուդիան Need for Speed խաղերի հիման վրա ֆիլմ նկարահանելու իրավունք է գնել, հաղորդում է Computer and Videogames կայքը: Նախնական տեղեկություններով կինոնկարը պարտաստ կլինի 2014թ.:
Ֆիլմի ռեժիսորը Սքոթ Վոն է, ում մինչ օրս նկարած միակ ֆիլմը «Արիության օրենք» կամ «Act of Valor» ֆիլմն է, որը վարձույթի է հանվել 2012 թ. փետրվարին: Նախագծի սցենարիստ է նշանակվել Ջոն Գեյթինսը, ով հայտնի է «Մարզիչ Քարթեր» և «Կենդանի պողպատ» ֆիլմերի ստեղծմանը ցաուցաբերած իր մասնակցությամբ:
Հատկանշական է, որ ֆիլմի հիմքում նոր, օրիգինալ պատմություն է դրվել: Կինոնկարը նախաձեռնողները Need for Speed-ի որևէ սերիային կամ խաղի սյուժեին այն միակցել չեն ցանկացել: Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2013թ. սկզբին:










