Բրիտանացի բանտարկյալները փորձել են «Փոխուստ Շոուշենկից» ֆիլմի հնարքը կիրառել

17:24 • 24.06.12

Մեծ Բրիտանիայաի Լանքիշայր շրջանի Փրեսթոն բանտի բանտարկյալները պատի մեջ խոռոչ բացելով փորձել են դիմել փոխուստի, տեղեկացնում է «Միրոր» լրատավականը:
 

Ինչպես նշել է բանտի մամուլի խոսնակը` հանցագործները ցանկացել են «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի հնարքը կիրառել:



Այնուամենայնիվ, բանտարկյալներին չի հաջողվել իրականացնել «հոլիվուդյան» երազանքը: Պատի մեջ մոտ 2մ խորությամբ խոռոչ բացելուց հետո նրանք ձերբակալվել են:


«Մենք բոլորս էլ դիտել ենք այդ ֆիլմը, սակայն չէինք կարծում, որ հանցագործները նմանօրինկ փախուստ ձեռնարկելու գաղափար կհղանային»,- ասել է բանտի մամուլի խոսնակը:

 

1994թ. նկարահանված աշխարհահռչակ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի գլխավոր հերոս Էնդի Դյուֆրենսին հաջողվում է պատի մեջ մի քանի մետրանոց խոռոչ փորելու շնորհիվ փախչել բանտից: