Պուտինը հոկեյ է խաղացել Ֆինլանդիայի նախագահի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

16:18 • 24.06.12

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի մերձակայքում իր ֆինն պաշտոնակից Սաուլի Նիինիստյոյի հետ հոկեյ է խաղացել պաշտոնական հանդիպումից հետո: Ոչ պաշտոնական այդ հանդիպմանը մասնակցել են նաև Պուտինի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ:

 

Պուտինի թիմում հանդես են եկել Մոսկվայի շրջանի նահանգապետ Սերգեյ Շոյգուն, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Պուտինը խաղացել է 11 համարի հանդերձանքով, Ֆինլանդիայի նախագահը՝ 4:
 

Վերջին անգամ Պուտինը հոկեյ խաղացել էր իր երդմնակալության արարողության օրը՝ այս տարվա մայիսին:


 <
RAW VIDEO: Russian, Finnish Presidents Team Up... by NewsLook/p>