ԱՄՆ-ում դպրոցական ավտոբուսի վարորդին սպանել են կայանված մեքենայի կողային հայելուն դիպչելու պատճառով

16:21 • 24.06.12

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բրոնքս շրջանի դպրոցական ավտոբուսի վարորդին սպանել են փողոցի երկրորդ գծում կայանված մեքենայի կողային հայելուն դիպչելու համար, տեղեկացնում է «Նյու Յորք Փոսթ»-ը:

 

Ավտոբուսի սպասարկման ծառայության մամուլի խոսնակը հայտարարել է, որ միջադեպի պատճառով գանգուղեղային ծանր հարվածից մահացել է 65-ամյա Խուան Դելվալը:

 

Նրա հավաստմամաբ` սպանության հեղինակը 30-ամյա Ջոեյ Սքոթն է, ով դուրս գալով մեքենայից երկու անգամ հուժկու հարվածել է վարորդի դեմքին: Վերջինին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: