Շումախերը «Ֆորմուլա-1» վերադառնալուց հետո առաջին անգամ մրցանակային տեղ է զբաղեցրել

20:38 • 24.06.12

«Ֆորմուլա-1» մրցաշարում 7 անգամ աշխարհի չեմպիոն հռչակված, «մարդ-արագություն» Միխայիլ Շումախերը  «թագավորական մրցարշավ» վերադառնալուց հետո առաջին անգամ տեղ է զբաղեցրել մրցահարթակում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Իսպանական Վալենսիայում կայացած «Եվրոպայի Գրան-պրիում», Շումախերը, ով հանդես է գալիս Mercedes-ի
կազմում, մեկնարկել է պելյետոնի խորքերից, սակայն ընթացքում հիանալի անցումներ իրականացնելով կարողացել է հասնել երրորդ տեղին:
 


Այս մրցաշրջանի սկզբից գերմանացին ամենաանհաջողակ արշավորդն է դարձել: Նա վերջնական եզրագիծը հատել է 7 մրցարշավներից միայն 2-ում, իսկ մնացած 5 անգամները չի հատել տեխնիկական խնդիրների պատճառով: