Գերմանիայում Վագների օպերան մարմնավորելու նպատակով ավելի քան 1700 կամավորներ մերկացել են (լուսանկարներ)

12:12 • 24.06.12

Գերմանիայի Մյունխեն քաղաքի Մաքս Ջոզեֆ Պլաց հրապարակում ավելի քան 1700 կամավորներ մարկացել են աշխարհահռչակ երաժիշտ Ռիչարդ Վագների «Նիբելունգի մատանին» օպերայի բեմականացմանը մասնակցելու համար, տեղեկացնում է «Միրոր» լրատվականը:

 

Այս նախաձեռնության հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Սփենսեր Թունիքն է, ով հայտնի է մերկ բնորդներ լուսանկարելու վարպետությամբ:

 

Սփենսերի նախաձեռնությամբ, բոլոր կամավորների մարմինները ներկվել են կարմիր և բրոնզե գույներով:

Միջոցառումը նվիրված է եղել Բավարիայի Պետական Օպերայի ամառային սեզոնի բացմանը: