Անաստասիա Վոլոչկովան Գելենջիկի ճանապարհին ավտովթարի է ենթարկվել (լուսանկար)

20:05 • 24.06.12

Ռուս հայտնի բալետի աստղ և պարուհի Անաստասիա Վոլոչկովան ավտովթարի է ենթարկվել ՌԴ զբոսաշրջային հանգստավայր Գելենջիկ մեկնելիս, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, այս մասին շաբաթ օրը նա գրել է իր միկրոբլոգում:

 

 

Վոլոլչկովայի խոսքով, նա ուժեղ հարված է ստացել միջքին և գլխին: «Չեմ կարողանում գրել…. Ներեցեք: Սարսափելի ցավ է: Սարսափելի վթար էր…», - նշել է պարուհին: Վոլոչկովային և իրեն ուղեկցող տղամարդուն մի քանի կար են դրել:
 


Նովոռոսիյսկի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստը, որին մասնակից են եղել BMW-ն և Land Rover-ը, հաստատել են նաև քաղաքի ոստիկանությունում: Այն տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում Վերխնեբականսկի գյուղի մոտակայքում:


«Վոլոչկովան երթևեկելիս է  եղելBMW-ով: Երկրորդական ճանապարհից դուրս է եկել Land Rover մակնիշի ավտոմեքենան և բախվել BMW-ի հետ»,- պատմել են ոստիկանները:


Վոլոչկովան գրել է, որ շտապ օգնությունը արագ ժամանել է և բժիշկը լուսանկարել է իրեն դեպքի վայրում: