ԱՄՆ-ի սահմանադրության Վաշինգտոնի օրինակը դարձել է ամենաթանկարժեք ամերիկյան գիրքը՝ Christie's աճուրդում վաճառվելով 9,8մլն դոլարով
ԱՄՆ-ի առաջին նախագահ Վաշինգտոնին պատկանած Սահմանադրության օրինակը Christie's աճուրդում վաճառվել է 9,8 մլն դոլարով, հայտնում է Reuters-ը:
223 տարեկան Վաշինգտոնի Սահմանադրությունը այսպիսով դարձել է երբևէ վաճառված ամենաթանկարժեք ամերիկյան գիրքը: Իսկ փորձագետների գնային ակնկալիքները գերազանցել է եռակի:
1789թ-ի այս նմուշում պահպանվել են հենց նախագահի նշումները և ստորագրությունը:
Սահմանադրությունը գնել է Մաունթ-Վերնոնի կանանց ասոցիացիան, որին պատկանում է նաև Վաշինգտոնի կալվածքը Վիրջինիայում:









