Յակուտների շուրջպարը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)
ՌԴ Յակուտիայի բնակիչները յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել` կազմակերպելով աշխարհի ամենամեծ շուրջպարը, տեղեկացնում է «Միգ Նյուզ»-ը, հավելելով, որ այս ռեկորդն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Շուրջպարին մասնակցել է 15 հազ բնակիչ, որոնք բացի պարելուց ազգագրական երգեր են երգել:
Ավանդական «Օսուխայ» պարի ժամանակ բնակիչները 36 շրջան են կազմել, որոնցից ամենամեծում միանգամից 500 մարդ է պարել:
Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեք Բրոքբենքի տեղեկացմամբ` այս յուրահատուկ պարը տևել է 20 րոպե և նվիրված է եղել նոր տարվա տոնակատարությանը:









