Երկու իրանցի դատապարտվել է մահապատժի` պարբերաբար ալկոհոլ օգտագործելու համար
Իրանի Խորասան նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել երկու իրանցու` պարբերաբար ալկոհոլ օգտագործելու համար, հայտնում է ISNA լրատվական գործակալությունը:
Տղամարդիկ «լուրջ գործի մեջ բռնվել» են արդեն երրորդ անգամ: Առաջին 2 դեպքերի ժամանակ նրանցից յուրաքանչյուրն «արժանացել» է մականի 80 հարվածի:
Մահապատիժը կիրականացվի Իրանի Գերագույն դատարանի կողմից վճռի հաստատումից անմիջապես հետո:
Իրանում խստորեն արգելված է ոգելից խմիչքների վաճառքն ու օգտագործումը, սակայն այն կարելի է գնել «սև շուկայից»: Մահապատիժ սպառնում է միայն այն իրանցիներին, որոնք «բռնվել» են ոգելից խմիչքներ օգտագործելիս մի քանի անգամ:
Իրանում մահապատիժ է սպառնում սպանության, բռնաբարության, զինված կողոպուտի, ինչպես նաև թմրանյութերի պահպանման ու շրջանառության համար:









